«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ ես կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում քննարկումներ անցկացնել բոլոր կողմերի հետ», - հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ իր հանդիպման վերաբերյալ APA գործակալության հարցին։
«Մենք քննարկեցինք նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպից հետո առաջացած լարվածության նվազեցման կարևորությունը և բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը», - ադրբեջանական գործակալությանը փոխանցել է Ուորլիքը։
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի նախագահի և Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հանդիպումը, հիշեցնենք, կայացել է երկուշաբթի օրը Վաշինգտոնում։