Միսուրի նահանգի Ֆերգյուսոն ավանում հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ, հրկիզել են ավտոմեքենաներ, բնակելի տներ, առևտրի կենտրոններ, հիմնարկներ ու սրճարաններ։ Տեղի են ունեցել լուրջ ընդհարումներ վրդովված ամբոխի և կարգուկանոնը հաստատելու փորձեր կատարող ոստիկանների միջև։