Մոսկվայի վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հրաչյա Հարությունյանի բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Օգոստոսին Մոսկվայի Տրոիցկի շրջանի առաջին ատյանի դատարանը 6 տարի 9 ամսվա ազատազրկման էր դատապարտել Հրաչյա Հարությունյանին: