Մատչելիության հղումներ

Վրաստանն ու Արևմուտքը դատապարտում են ռուս-աբխազական համաձայնագիրը


Վրաստանն ու Արևմուտքը դատապարտում են ռուս-աբխազական համաձայնագիրը
please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00

Թբիլիսին համաձայնագիրը որակում է Աբխազիան Ռուսաստանին բռնակցելու փորձ։

Վրաստանն ու Արևմուտքը դատապարտում են նախօրեին կնքված ռուս-աբխազական համաձայնագիրը. պաշտոնական Թբիլիսին համաձայնագիրը որակում է Աբխազիան Ռուսաստանին բռնակցելու փորձ, Արևմուտքն էլ հայտարարում է, որ չի ճանաչում, այսպես կոչված, «Ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիրը։

Հիշեցնենք, երեկ Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Վրաստանից անջատված Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրեցին ռազմավարական համագործակցության տասնամյա համաձայնագիր, որով Ռուսաստանը Աբխազիային խոստանում է նոր մակարդակի հասցնել միջպետական հարաբերությունները՝ միասնական արտաքին քաղաքականության իրագործման, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության միասնական տարածքի ձևավորման միջոցով:

Սոչիում կնքված պայմանագրով ռուսական կողմը խոստանում է բարելավել Աբխազիայի սոցիալական վիճակի բարելավում, պարտավորվում բարձրացնել առողջապահության, կրթության և գիտության բնագավառների ծառայողների աշխատավարձերը և աստիճաբաև հասցնել Ռուսաստանի չափանիշներին։

«Սա քայլ է՝ ուղղված Վրաստանի տարածքի անեքսիային, որն էլ ավելի է բարդացնում իրավիճակը Հարավային Կովկասում և դեպի փակուղի է տանում Վրաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Աբխազիայի առաջ դնում անլուծելի խնդիր», - հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ՝ համոզմունք հայտնելով, որ այսպիսով Ռուսաստանը փորձում է Աբխազիան վերածել իր ռազմական, քաղաքական և սոցիալ-տնտեսական տարածքի։

Պաշտոնական Թբիլիսին ստեղծված փակուղուց դուրս գալու համար դիմում է միջազգային հանրությանը՝ կոչ անելով միասնական պայքար մղել Վրաստանի պետականության դեմ՝ տարվող ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը դիմակայելու համար։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն, իր հերթին, պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել՝ համատեղ զորքեր ստեղծելու մասին Մոսկվայի և Սուխումիի միջև պայմանագրի ստորագրման կապակցությամբ։

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Վրաստանից անջատված Աբխազիայի և Արևմուտքի հետ խորը հակասությունների մեջ գտնվող Ռուսաստանի միջև կնքված ռազմավարական համագործակցության պայմանագիրը միջազգային հանրության կողմից կոշտ արձագանքի արժանացավ։

Պաշտոնական Վաշինգտոնը հայտարարեց, որ չի ճանաչում, այսպես կոչված, ռուս-աբխազական պայմանագիրը։

ՆԱՏՕ-ի գխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մտավախություն հայտնեց, թե այդ համաձայնագիրը չի նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորմանը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին՝ ընդգծելով, որ համաձայնագիրը խախտում է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Ռուսաստանի կողմից Աբխազիայի իշխանություններին առաջարկված պայմանագիրը Սուխումիում միանշանակ չընդունվեց. ավելի վաղ Խաջիմբայի կառավարությունը իր անհամաձայնությունն էր հայտնել ռուսական կառավարության հեղինակած փաստաթղթում տեղ գտած որոշ կետերին՝ մասնավորապես արտաքին քաղաքականության ու անվտանգության վերաբերյալ։ Աբխազիան պահանջեց փոփոխության ենթարկել այն, որից հետո արդեն նույնիսկ երկրի ընդդիմությունը հայտարարեց, որ առարկություններ չունի՝ միևնույն ժամանակ նշելով, որ Խաջիմբան այդուհանդերձ մինչև վերջ ականջալուր չեղավ իրենց մտավախություններին։

Իսկ երեկ երեկոյան Սուխումին համաձայնագրի ստորագրումը ողջունեց բազմամարդ հանրահավաքով. մի քանի հազար աբխազներ փողոց էին դորս եկել Ռուսաստանի և Աբխազիայի դրոշներով՝ իրենց աջակցությունը հայտնելու ռուս-աբխազական հարաբերությունների նոր մակարդակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG