Մատչելիության հղումներ

Ռուսաստանը և Աբխազիան նոր պայմանագիր կնքեցին


Ռուսաստանը և Աբխազիան նոր պայմանագիր կնքեցին
please wait

No media source currently available

0:00 0:03:00 0:00

Սոչիում անդրադարձ է եղել նաև Աբխազիա-Հայաստան երկաթուղային կապը վերականգնելու հարցին։

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան այսօր Սոչիում ստորագրել են դաշնության և ռազմավարական համագործակցության պայմանագիր, որը կգործի 10 տարի և հետագայում կարող է հինգ տարին մեկ երկարաձգվել։

Ռուսական կողմը կրկնապատկելու է աբխազներին հատկացվող տնտեսական օգնությունը։ 2009-13 թվականներին Ռուսաստանն Աբխազիային 11 միլիարդ ռուբլի է տրամադրել։

«Դրված են նոր խնդիրներ և երկարաժամկետ նպատակներ, որոնք լուրջ ֆինանսավորում կստանան, 2015 թվականի ընթացքում Աբխազիային կտրվի 5 միլիարդ ռուբլի»,- ասել է նախագահ Պուտինը։

Նրա խոսքերով, «նոր պայմանագիրը վկայում է երկու երկրների միջպետական հարաբերությունների բարձր մակարդակի մասին»։

«Պայմանագրում սահմանված են տնտեսական, սոցիալական, հումանիտար, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության բնագավառներում ռուս-աբխազական համագործակցության հիմնական ուղղությունները»,- ասել է Պուտինը։

Նոր պայմանագիրը ենթադրում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ձևավորում, ներքին գործերի կառույցների աշխատանքը համակարգող կենտրոն։ Սոչիում կնքված պայմանագրով ռուսական կողմը երաշխավորելու Աբխազիայի սոցիալական մակարդակի աճին, առողջապահության, կրթության և գիտության բնագավառների ծառայողների աշխատավարձը աստիճանաբար կհասցվի Ռուսաստանի չափանիշներին։

«Մեր երկիրը երկար ժամանակ բարդ կացության մեջ էր, սակայն այս նոր պայմանագրով մեր հարաբերությունները կթևակոխեն նոր փուլ, չենք կասկածում, որ մեր ժողովրդին մեծ օգնություն կբերի Ռուսաստանի Դաշնության տրամադրած աջակցությունը` այդ թվում Աբխազիայի անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման հարցում »,- ասել է ինքնահռչակ հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան։

Նրա խոսքերով, եթե նախկինում առաջնայինը սոցիալական ծրագրերի իրագործումն էր, ապա հիմա Աբխազիայի առջև կդրվի տնտեսական հնարավորությունների մակարդակը բարձրացնելու խնդիր։ Պուտինն էլ գովեստով է խոսել նոր պայմանագրի մասին։

«Ռուս-աբխազական հարաբերությունները բավական հաջող են զարգանում։ Մենք ստեղծեցինք իրավական լավ հիմք։ Միաժամանակ մեր փորձագետները և օրենսդիրները հանգել են այն եզրակացության, որ անհրաժեշտ է ձեռնարկել լրացուցիչ միջոցներ` Աբխազիայի տնտեսությունը զարգացնելու և անվտանգությունը երաշխավորելու համար»,- ասել է Ռուսաստանի ղեկավարը, ավելացնելով, որ Սուխումիին Մոսկվայի տրամադրած օգնության չափը կրկապատկվելու է։

Նախագահ Պուտինը նաև խոսել է տրանզիտային երկաթուղային միջանցքի հնարավորության մասին։

«Գտնում ենք, որ հնարավոր է` բոլոր գործընկերների համաձայնության դեպքում, քննարկել և իրականացնել, օրինակ, այնպիսի ծրագիր, ինչպիսին է Սուխումի-Թբիլիսի` մինչև Հայաստան և մյուս կողմից` Ռուսաստան, տրանզիտային երկաթուղային միջանցքի բացումը»,- ասել է Պուտինը և ավելացրել.- «Մենք համոզված ենք, որ նմանօրինակ ծրագրերը կնպաստեն տարածաշրջանի բոլոր շահագրգռված գործընկերների համագործակցությանը»։

XS
SM
MD
LG