Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մինսկի խմբի հայտարարությանը


Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 19-ի հայտարարության մեջ «չեզոք տարածք» արտահայտության օգտագործումն անընդունելի է:

Ինչպես հայտնում է APA լրատվական գործակալությունը, Հաջիևն ասել է, թե Հայաստանի զինված ուժերին պատկանող ռազմական ուղղաթիռը ոչնչացվել է «Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի Հանրապետության Աղդամի շրջանի տարածքում»:

Ավելի վաղ համանախագահների հայտարարությանն անդրադարձել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ Մինսկի խմբի հայտարարությունը ծառայում է հայկական կողմի շահերին։

«Դեպքի վայրում կրակը դադարեցնելու և տարածքը ականազերծելու միջնորդների կոչերը հիմքեր չունեն և ծառայում են հայկական կողմի շահերին։ Դա իրականություն կդառնա միայն մեկ դեպքում՝ եթե ՀՀ զինված ուժերը ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերվեն օկուպացված տարածքներից», - ասվում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության պաշտոնական հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG