Միջազգային կառույցից Սանասարյանի պահանջը մեկն է՝ օգտագործել իր մանդատը ու ձեռք բերել պայմանավորվածություն հրադադարի ռեժիմը կոպտորեն խախտած Ադրբեջանի հետ և թույլ տալ հայկական կողմին մոտենալ խոցված ուղղաթիռին։ Երեկ իրեն մոտեցած փոխդեսպանի միջոցով պահանջը հասել է նաև Վիեննա։