Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել ողբերգական վթարի կապակցությամբ


Նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյան, արխիվ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել երեկ երեկոյան Գյումրի - Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ։

«Խոր ցավով տեղեկացա Գյումրի - Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որին զոհ դարձան անմեղ քաղաքացիներ։ Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների և հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում» - ասված է նախագահի ցավակցական ուղերձում։

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ իրավապահ մարմինները կկատարեն դեպքի հանգամանքների մանրակրկիտ քննություն, կպարզեն ողբերգության բոլոր պատճառները, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG