Մատչելիության հղումներ

Ավտովթարի փաստով քրեական գործ է հարուցվել, կա ձերբակալված


Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով Քննչական կոմիտեն հարուցել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի երրորդ մասի հատկանիշներով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Ձերբակալվել է «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ Մ․ Վարդանյանը:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Երևան - Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում բեռնատարը բախվել էր «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենային, ինչի հետևանքով «Գազել»-ը պայթել էր և հրդեհվել։ Գյումրի - Երևան երթուղայինի 14 ուղևորներից 7-ը տեղում մահացել են, մյուսները՝ տեղափոխվել հիվանդանոց։ Վիրավորների թվում կա նաև 14 տարեկան երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG