Մոսկվայում երեկ մեկնարկած՝ Տիգրան Պետրոսյանի հիշատակին նվիրված «Տաշիր» շախմատային գերմրցաշարում կայացել է վիճակահանությունը:
Աշխարհի 9-րդ չեմպիոնի անվան գավաթը մինչև նոյեմբերի 11-ը շարունակվելիք մրցաշարում կփորձեն նվաճել ութ գրոսմայստերներ:
Այսօր Հայաստանից մեկնարկային 3-րդ համարով հանդես կգա Օլիմպիական խաղերի չեմպիոն, այժմ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Լևոն Արոնյանը: Մրցաշարի մյուս մասնակիցներն են Դին Լիժեն՝ Չինաստանից, Պետեր Լեկոն՝ Հունգարիայից, Բորիս Գելֆանդը՝ Իսրայելից, Ալեքսանդր Գրիշչուկը, Էռնեստո Ինարկիևը, Ալեքսանդր Մորոզևիչը և Վլադիմիր Կրամնիկը՝ Ռուսաստանից:
Առաջին տուրում Արոնյանը մրցում է Գելֆանդի հետ:
Հուշամրցաշարի կազմկոմիտեի նախագահը Հայաստանի Հանրապետության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է, Վճռաբեկ հանձնաժողովի նախագահը՝ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո, հաղթողը կստանա 25 հազար եվրո դրամական պարգև:
Անի Մեջլումյան