Մատչելիության հղումներ

Մահչուփյանը Էրդողանի Հայաստան գալը հնարավոր չի համարում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան

Թուրքիայի վարչապետի նորանշանակ խորհրդական Էթյեն Մահչուփյանը ըստ էության հնարավոր չի համարում այդ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի գալը Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին:

Ermenihaber.am կայքի հարցին, թե իր կարծիքով՝ ինչպե՞ս կարձագանքի էրդողանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի համապատասխան հրավերին, Մահչուփյանը պատասխանել է․ - «Ապրիլի 24-ին Հայաստան գնալը կարևոր ժեստ է, որն իրենից առաջ բազմաթիվ այլ ժեստեր է պահանջում: Եթե այդ ժեստերը արվեն, այդ ժամանակ հնարավոր է իրավիճակը հասունանա և նախագահը գնա Հայաստան: Սակայն եթե իրատես լինենք, ես դա հնարավոր չեմ համարում: Քանի որ սպասվում է, որ Հայաստանը 2015-ին սովորականից ավելի շատ կոշտություն կդրսևորի, այդ պատճառով էլ Թուրքիան այդ ժեստը չի անի»:

«Շատ բան կա անելու: Եվ դրանց մի մասը Թուրքիան պետք է անի, մյուս մասը՝ Հայաստանը: Եթե Հայաստանը պարզապես հրավիրի ու սպասի, ապա չեմ կարծում, որ նախագահը կգնա», - ասել է Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականը:

«Ճիշտն ասած, ես այս տարի հայ - թուրքական հարաբերություններում որևէ առաջընթաց չեմ ակնկալում: 2015-ից հետո առաջընթացի հավանականությունը կաճի: 2016-ին լարվածության թուլացում կլինի: 100-ամյակի ավարտից հետո փոխըմբռնման ուղղված էներգիա կառաջանա, և դա բնականաբար կազդի նաև քաղաքականության վրա», - հայտարարել է Մահչուփյանը: «Բայց կարգավորումն անմիջապես չի կարող լինել: Քանի որ Ղարաբաղի հարց կա, ադրբեջանական նավթ կա: Այս ամենը գործընթացն արգելակող գործոններ են», - հավելել է նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG