Անկարայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Միթադ Սանջարը Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստն ընդունող եւ դատապարտող թուրք մտավորականներից մեկն է։ Գիտնականը ոչ միայն դատապարտում է մեկ դար առաջ տեղի ունեցածը, այլեւ իրավական լուծում ակնկալում։