Միլանում այսօր գումարվող Եվրոպա-Ասիա երկօրյա խորհրդաժողովի ընթացքում քննարկվելու է Ուկրաինայի խնդիրը։ Խորհրդաժողովի մասնակիցների թվում է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով հունիսից ի վեր առաջին անգամ կհանդիպի եվրոպացի ղեկավարներին։
Ենթադրվում է, որ Միլանում Պուտինը կհանդիպի նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին։ Բացի այդ, կարող է տեղի ունենալ քառակողմ հանդիպում Պուտինի, Պորոշենկոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի մասնակցությամբ։