Հայաստանում հոկտեմբերի 13-19-ը կանցկացվեն 102-րդ ռուսական ռազմաբազայի մարտավարական զորավարժություններ` բոլոր զորամասերի ներգրավմամբ:
Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին, որոնք ուսուցման ամառային փուլի ամփոփիչ քննություն կդառնան, մասնակցելու են շուրջ 3 հազար զինծառայողներ, գործարկվելու է ավելի քան 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա՝ «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիացիոն միավորման ՄիԳ-29 կործանիչների ներգրավմամբ:
Զորավարժությունների հիմնական նպատակն է ստուգել մարտական պատրաստականության աստիճանը, ինչպես նաև տարբեր բնույթի ռազմական գործողությունների ժամանակ ստորաբաժանումների և դրանց հրամկազմի աշխատանքի արդյունավետությունը:
Վարժանքների ընթացքում ռազմաբազայի ստորաբաժանումները տարբեր զրահատանկային և տրանսպորտային միջոցներով շուրջ 1000 կմ երթեր են անելու: Նախատեսված է, որ կրակվելու է շուրջ 30 հազար հրետանային արկ, արձակվելու է ավտոմատ հրանոթների ու խոշոր տրամաչափի գնդացիրների շուրջ 300 հազար կրակոց, ինչպես նաև սպառվելու է հրազենի շուրջ 900 հազար փամփուշտ:
Նշվում է , որ ըստ նախորդ զորվարժությունների ընթացքում սպառված զինամթերքի ծավալների, 2014 թվականի մարտական պատրաստվածության ինտենսիվությունը նախորդի համեմատ աճել է 4,5 անգամ: