Թուրքիայի խորհրդարանը սատարել է կառավարության նախաձեռնությունը՝ թույլ տալ երկրի զինված ուժերին մասնակցել Իրաքի եւ Սիրիայի տարածքներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին։
Որոշումը նաև թույլատրում է օտարերկրյա զինված ուժերին այդ նպատակով օգտագործել Թուրքիայի տարածքը։