Այսօր վաղ առավոտից Սեւանի հացի գործարանի առջեւ հերթեր էին, իսկ քաղաքի խանութների դռները՝ կողպված։ Սեւանի առեւտրականները շուկայի հարակից տարածքում արդեն երկրորդ օրն է փակում են կրպակներն ու բողոքի ակցիա անցկացնում՝ «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ։