Մատչելիության հղումներ

Վերնիսաժի գործով մեղադրյալին ներկայացվել է նոր մեղադրանք


-
-

Վերսնիսաժի գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանին, ձեռք բերված ապացույցների հիման վրա, այսօր երկու նոր մեղադրանք է առաջադրվել։

Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը փոխանցում է, որ ի լրումն սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար քրեական օրենսգրքով առաջադրված մեղադրանքի՝ այսօր նրան մեղադրանք է առաջադրվել նաև երկու և ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար։

«Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող Գ. Առաքելյանը շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով փորձել է դիտավորությամբ կյանքից զրկել Վալերիկ Հովհաննիսյանին և Ներսես Մելքոնյանին, ինչպես նաև՝ անուղղակի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցրել Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանին, իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով», - ասված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG