Ոսկու շուկայի սեփականատիրոջ՝ Վաղարշ Աբրահամյանի արարքը հանցագործություն է, ու իրավական ցանկացած երկրում իրավապահ մարմինները անմիջապես կարձագանքեին: Այսօր «Ազատության» հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Վաղարշ Աբրահամյանի երեկվա պահվածքին: