«Սիստեմա» ընկերության հիմնական սեփականատեր Վլադիմիր Եվտուշենկովը ազատ է արձակվել տնային կալանքից: Այս մասին հաղորդում է ռուսական ДОЖДЬ հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով «Սիստեմա» ընկերության մամուլի խոսնակ Օլգա Գուդինային։
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Սիստեմա» ֆինանսական բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, ընկերության ավելի քան 60 տոկոսի բաժնետեր Եվտուշենկովի նկատմամբ տնային կալանք է սահմանվել սեպտեմբերի 17-ին։