Մատչելիության հղումներ

ԼՂ ԱԳՆ-ն ողջունում է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը


Министр иностранных дел Нагорного Карабаха Карен Мирзоян
Министр иностранных дел Нагорного Карабаха Карен Мирзоян

Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Շոտլանդիայի ինքնորոշման հանրաքվեի անցկացումը:

«Անկախ արդյունքներից, Շոտլանդիայի հանրաքվեն դարձավ ևս մեկ նախադեպ, որը հարստացրեց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կիրառման համաշխարհային պրակտիկան և հաստատեց այն ակնհայտ փաստը, որ սեփական ճակատագիրը որոշելու ժողովուրդների իրավունքի ճանաչումը նորմ է համարվում ժողովրդավարական հասարակության մեջ»,- ասված է արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։

Ղարաբաղի արտգործնախարարությունը հիշեցնում է, որ «հենց Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարումն է հանգեցրել մարդու իրավունքների զանգվածային խախտումների ու Ադրբեջանից հայ բնակչության բռնատեղահանման և Ադրբեջանի կողմից ԼՂՀ հանդեպ հետագա լայնամասշտաբ ագրեսիայի, որի արդյունքում տասնյակ հազարավոր մարդիկ սպանվեցին, իսկ հարյուր հազարավորները դարձան փախստական:»

«Արցախի ժողովրդի կամարտահայտության միջազգային ճանաչումը, որն իրականացվել է 1991 թվականին և հաստատվել 2006 թվականին, կապահովի խաղաղ գործընթացի անդառնալիությունն ու հնարավորություն կտա կենտրոնացնել ջանքերը ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ստեղծված երկու անկախ պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի խաղաղ գոյակցության համար անհրաժեշտ մեխանիզմների և պայմանների մշակման վրա»,- ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG