Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին ժամանել է Կահիրե ՝ աջակցություն փնտրելու Իսլամական պետություն հռչակած ծայրահեղ խմբավորումների դեմ պայքարում:
Եգիպտոսը Քերրիի անցնող շաբաթվա այցելությունների վերջին կետն է՝ մինչ այս նա բանակցություններ է վարել Իրաքում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում և Թուրքիայում:
Սեպտեմբերի 12-ին Անկարայում Քերրին ասել է, թե համոզված է, որ իսլամիստ ծայրահեղականների դեմ լայն կոալիցիա կձևավորվի: