Մատչելիության հղումներ

Այսօր Բեսլանի զոհերի հիշատակի օրն է


Բորիս և Վերա Գուրիևները զոհված 2004 թվականին՝ Բեսլանի թիվ 1 դպրոցում տեղի ունեցած դեպքերի ժամանակ։
Բորիս և Վերա Գուրիևները զոհված 2004 թվականին՝ Բեսլանի թիվ 1 դպրոցում տեղի ունեցած դեպքերի ժամանակ։

Այսօր սգո արարողակարգով Հյուսիսային Օսիայի Բեսլան ավանում հարգում են 2004 թվականին չեչեն ահաբեկիչների կողմից հարձակման ենթարկված ու դրա հետևանքով զոհված 334 մարդկանց հիշատակը։

Հիշատակի արարողությունը կտևի 51 ժամ 50 րոպե՝ այնքան, որքան մարդիկ պատանդ են պահվել դպրոցում, իսկ փլատակների վերածված դպրոցում մոմերը վառված կմնան գրեթե 52 ժամ։

Սեպտեմբերի 3-ին «Հրեշտակների քաղաք» կոչվող հիշատակի պանթեոնում երկինք բաց կթողնվի 334 սպիտակ փուչիկ և կընթերցվի զոհվածների անունները։

10 տարի առաջ Բեսլանի թիվ 1 դպրոցում տեղի ունեցածի շուրջ դեռևս անաչառ հետաքննություն չի իրականացվել։

Ամերիկյան իրավապաշտպան Freedom House կազմակերպությունն այսօրվա տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ հարկավոր է իրականացնել անկախ հետաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։

Բեսլանի թիվ 1 դպրոցում 2004 թվականին մոտ 1200 պատանդների չեչեն ահաբեկիչներից ազատելու գործողության ընթացքում սպանվել է 334 մարդ, այդ թվում՝ 189 երեխա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG