Չինաստանի Կոմունիստական կուսակցության հրավերով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ սեպտեմբերի 2-6-ը կայցելի Չինաստան: Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը՝ ԲՀԿ մամուլի ծառայությանը հղմամբ:
ԲՀԿ-ի պատվիրակության կազմում են նաև ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը: Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամների և գործարարների հետ: