Մատչելիության հղումներ

Իրանի արտգործնախարարն այսօր կայցելի Մոսկվա


Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն օգոստոսի 29-ին կայցելի Մոսկվա՝ բանակցություններ վարելու ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Զարիֆի այցին ընդառաջ՝ Ռուսաստանը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային բանակցությունները կարող են հանգեցնել Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցների վերացմանը։

Իրանը և վեց հզորագույն տերություններ, այդ թվում՝ Ռուսաստանը, բանակցություններ են վարում Թեհրանի միջուկային ծրագրի ծավալները նվազեցնելու շուրջ՝ փոխարենը խոստանալով չեղյալ հայտարարել պատժամիջոցները:

«Չնայած բանակցային գործընթացի բարդ ընթացքին, ստեղծվել է հնարավորություն` բավարարելու Իրանի անքակտելի իրավունքները․․․ այդ թվում ուրան հարստացնելու իրավունքը, և միաժամանակ վերացնելու պատժամիջոցների ռեժիմը», - ասված է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:

Ռուսաստանը և Իրանը նաև բանակցում են իրանական նավթը ռուսական ապրանքների և տեխնոլոգիաների հետ փոխանակելու՝ միլիարդավոր դոլարների հասնող գործարքի շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG