Այսօր վաղ առավոտյան հրազենից կրակ է բացվել Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա: Տուժածներ չկան: Այս մասին «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին ասել են Մոսկվայի իրավապահ մարմինների աղբյուրները: Դեսպանատունը հսկող ռուսաստանցի ոստիկանները իսկույն ձերբակալել են հարձակվողին, իսկ հետո նրան բերման են ենթարկել: