Մատչելիության հղումներ

Իրաքի պնդմամբ, քրդական ուժերը «Իսլամական պետությանը» դուրս են մղել Մոսուլի ամբարտակից


Իրաքի պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ քրդական ուժերը, Իրաքի պետական անվտանգության ուժերի հետ միասին կարողացել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» զինյալներին ամբողջությամբ դուրս մղել Մոսուլի ամբարտակից:

«Իսլամական պետության» հետ կապված թվիթերյան էջերից մեկում, մինչդեռ, ասվում է, որ ամբարտակը դեռևս գտնվում է զինյալների վերահսկողության ներքո:

Ավելի վաղ քրդական իշխանությունները տեղեկացրել էին, որ ամերիկյան օդուժի աջակցությամբ քրդական զինուժը հիմնականում իր վերահսկողության տակ է վերցրել ամբարտակը, որը ջուր և էլեկտրականություն է մատակարարում Իրաքի հյուսիսի զգալի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG