Մատչելիության հղումներ

Պակիստանում տասնյակ հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել


Տասնյակ հազարավոր պակիստանցիներ դուրս են եկել մայրաքաղաք Իսլամաբադի փողոցներ՝ պահանջելով վարչապետ Նավազ Շարիֆի կառավարության հրաժարականը:

Նախօրեին ընդդիմադիր քաղաքական գործիչ Իմրան Խանը, արևելյան Լահոր քաղաքում կայացած հանրահավաքում հայտարարել էր, որ անժամկետ նստացույց է սկսելու Իսլամաբադում, որը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել: Իսլամաբադում անցկացվող երկրորդ հակակառավարական ցույցն էլ ղեկավարում է կրոնավոր Թահիլ ուլ-Քադրին, ով պահանջում է ձերբակալել Շարիֆին՝ վարչապետին մեղադրելով իր առաջիցների սպանության մեջ: Քադրին իշխանությունների առաջ վերջնագիր է դրել՝ պահանջելով 48-ժամվա ընթացքում ընդունել իր պահանջները և սպառնալով, թե հակառակ դեպքում հետևանքների համար պատասխանատվություն չի կրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG