Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը


Խաղողօրհնեք, արխիվ
Խաղողօրհնեք, արխիվ

Օգոստոսի 17-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը: Տոնի առթիվ Ս. Պատարագ է մատուցվել բոլոր եկեղեցիներում, տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանը:

Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվել է Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Ս. Պատարագի ավարտին Սրբազան հոր ձեռամբ կատարվել է խաղողի օրհնության կարգ, որից հետո խաղողը բաշխվել է հավատավոր ժողովրդին:

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է: Մինչև 12-րդ դարը այն եղել է անշարժ և տոնվել է օգոստոսի 15-ին: Ս. Ներսես Շնորհալի կաթողիկոսի հրամանով այն դարձել է շարժական ու մինչ օրս նշվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակին` ի պատիվ Տէրունական տոնի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG