Մատչելիության հղումներ

Հայ տանկիստները երկրորդ տեղն են գրավել «Տանկային բիաթլոն - 2014»-ում


Հայկական Զինված ուժերի տանկերը զորավարժությունների ժամանակ, արխիվ
Հայկական Զինված ուժերի տանկերը զորավարժությունների ժամանակ, արխիվ

Ռուսաստանում` մերձմոսկովյան «Ալաբինո» ուսումնական զորավարժարանում այսօր կայացել է «Տանկային բիաթլոն - 2014» միջազգային մրցումների եզրափակիչ փուլը, որտեղ մրցել են նախորդ օրերի արդյունքներով 1-4-րդ տեղեր գրաված երկրների` Ռուսաստանի, Ղազախստանի, Չինաստանի և Հայաստանի զինված ուժերի տանկային անձնակազմերը:

Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ եզրափակիչ փուլի արդյունքներով հայ տանկիստները, արձանագրելով բարձր ցուցանիշներ, գրավել են երկրորդ տեղը` զիջելով Ռուսաստանի հավաքականին: Երրորդ և չորրորդ տեղերը զբաղեցրել են Չինաստանի ու Ղազախստանի տանկային անձնակազմերը:

«Տանկային բիաթլոն - 2014» միջազգային մրցումներին մասնակցել են 12 պետությունների` Հայաստանի, Ռուսաստանի, Անգոլայի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Սերբիայի տանկային 36 անձնակազմերը:

Մրցույթին մասնակցած հայ տանկիստները հայրենիք կվերադառնան վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG