Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Եվրամիությունը վնասում է ինքն իրեն՝ պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի նկատմամբ:
Հունգարական «Կոսութ» ռադիոկայանով իր ելույթում Օրբանն ասել է, թե Արևմուտքի պատժամիջոցների քաղաքականությունը «ավելի շատ վնաս է հասցնում մեզ, քան Ռուսաստանին», փոխանցում է BBC-ն:
«Քաղաքականության մեջ դա անվանում են կրակել սեփական ոտքին», - հայտարարել է Եվրամիության անդամ Հունգարիայի վարչապետը:
Օրբանի այդ հայտարարությունը հաջորդել է նրա սլովակ պաշտոնակից Ռոբերտ Ֆիկոյի նմանատիպ քննադատությանը, նշում է BBC-ն` հավելելով, որ Ռուսաստանը Հունգարիայի գլխավոր առևտրական գործընկերն է Եվրամիությունից դուրս, և ինչպես Հունգարիան, այնպես էլ Սլովակիան կախում ունեն ռուսական գազից: