Մատչելիության հղումներ

ԼՂ ՊԲ․ Օգոստոսի 12-13-ը՝ հրադադարի 55 խախտում, 400 կրակոց


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ օգոստոսի 12-13-ը Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները առաջնագծի ողջ երկայնքով շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանական գերատեսչությունը երեկ հաղորդել էր, որ օգոստոսի 11-12-ը շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել էր շուրջ 40 անգամ, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել էր ավելի քան 500 կրակոց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG