«Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանդիպել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Կուսակցության մամլո հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի ներկա իրավիճակի, սահմանային լարվածության և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերը:
Զուգահեռաբար, «Ժառանգության» գրասենյակում կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, կուսակցության արտաքին հարաբերությունների պատասխանատու Զարուհի Փոստանջյանը և Հովսեփ Խուրշուդյանը հանդիպել են «Սինջար եզդիրների ազգային միավորման» ներկայացուցիչների հետ և քննարկել վերջին օրերին Իրաքում եզդիների նկատմամբ իրականացվող զանգվածային կոտորածների և Հայաստանի կողմից անհրաժեշտ աջակցության հետ կապված հարցեր: