Մատչելիության հղումներ

Օբամա․ «Ամերիկան թույլ չի տա ահաբեկիչներին իրենց համար ապահով ապաստարան ստեղծել»


Նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Իրաքում ԱՄՆ-ի կողմից իրականացվող հումանիտար և ռազմական բնույթի գործողությունները «ճիշտ քայլեր են», մինչ ամերիկյան ուժերը շարունակել են օդային ճանապարհով մարդասիրական օգնության առաքումը իսլամիստ զինյալներից փախուստի դիմած և լեռներում ապաստանած հազարավոր իրաքցիների:

Ամերիկյան օդուժը նաև հերթական հարվածն է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորմանը Իրաքի հյուսիսում:

Օգոստոսի 9-ի իր ամենշաբաթյա ուղերձում Օբաման վերահաստատել է, որ ամերիկյան ցամաքային ուժերը Իրաք չեն վերադառնա, սակայն նշել է, որ Ամերիկան «թույլ չի տա, որ այս ահաբեկիչները իրենց համար ապահով ապաստարան ստեղծեն»:

Օբաման հավելել է, որ ինքը լիազորել է օդուժի հարվածները Իրաքում, որպեսզի ապահովի ամերիկյան զինուժի և դիվանագիտական կորպուսի անվտանգությունը Իրաքում և կանխի կրոնական փոքրամասնությունների հնարավոր «ցեղասպանությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG