Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԳՆ-ը «ռասիստական» է որակում Էրդողանի հայտարարությունը


Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, այսօր մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանի՝ նխընտրական քարոզարշավի ընթացքում հայերի հասցեին արած վիրավորական արտահայտությունը, ասել է, որ նման «ռասիստական հայտարարությունները» պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես պետության ղեկավարին։

«Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել։

Հենց նման հայտարարություններն են պարարտ հող ստեղծում` էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը։

Ռասիզմի նման դրսևորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման և դրանց ժխտողականության հիմքում», - ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն, ասել է Բալայանը՝ պատասխանելով «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG