Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ հայկական Զինված ուժերը ի վիճակի են ինքնուրույն ապահովել անվտանգությունը Ղարաբաղում: Այսպիսի հայտարարություն գեներալ-գնդապետ Օհանյանն արեց այսօր՝ Պաշտպանության նախարարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ: