Հոկտեմբերի 20-ի մամուլ
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ամեն օր նոր երանգներ են ստանում բանակում տեղի ունեցող իրադարձությունների մասին քննարկումները: Բոլորովին վերջերս հրապարակ նետվեց այն տեսակետը, թե պետք է հարցերի պատասխանները ակնկալել ոչ թե պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից, այլ Զինված ուժերի շտաբի պետ Յուրի Խաչատուրովից: «Սեյրան Օհանյանը քաղաքականության մշակողն է, իսկ Յուրի Խաչատուրովը այն իրականացնողը. հենց նա է պատասխանատու զորամասերում ստեղծված անառողջ իրավիճակի համար». այս տեսակետն է այսօր գերակա պաշտպանության նախարարության գրեթե բոլոր ստորաբաժանումներում»: