Մատչելիության հղումներ

Օգոստոսի 10-ի մամուլ


please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

«Հրապարակ»-ը գրում է. - «Երեկվա հանրահավաքը, որին մեկ ամսից ավելի սպասել էին Հայ ազգային կոնգրեսի համակիրները, ըստ վաղօրոք արված հայտարարությունների, աշնանային ակտիվացումների սկիզբը պետք է դներ: Ոմանք՝ առավել անհամբերները, վստահ էին, որ վերջապես հայտարարվելու է նստացույց-հացադուլների սկիզբը: Մանավանդ մասսաների մեջ դրա պահանջը կա, եւ պահն էլ կարծես բարենպաստ է՝ ձախողված երկխոսության ֆոնին: Սակայն երեկ ՀԱԿ առաջնորդը նման հայտարարություն չարեց, թեեւ նշեց, որ անգամ եթե երկխոսությունն իր հունով գնար, միեւնույն է՝ «արդյունքը բոլոր դեպքերում կախված էր լինելու ժողովրդական զանգվածների ճնշման աստիճանից», եւ իրենց նպատակը «անդադար զանգվածային միջոցառումների ճնշման տակ իշխանափոխության շուտափույթ իրականացումն է եւ ավազակապետության ամբողջական կազմաքանդումը»:

XS
SM
MD
LG