Օգոստոսի 20-ի մամուլ
«Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Մինչեւ օրս բոլոր ընտրություններն ունեցել են գործող վարչախմբի վերարտադրությանը նպատակ: Առաջիկա ընտրությունները պետք է ունենան գործող վարչախմբի հեռացումը, իշխանության փոփոխությունը Սահմանադրության տառի մեջ տեղավորելու նպատակ: Նման երաշխիք կարող է տալ միայն գործող վարչախմբի ներկայացուցիչների քաղաքական որոշումը` առաջիկա ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մասին: Քանի դեռ գործող վարչախումբը շարունակում է պայքարը իշխանության համար, իրադարձությունների զարգացման այլընտրանքը մնում է թունիսյան, եգիտպական, լիբիական, սիրիական տարբերակը»: