Հուլիսի 2-ի մամուլ
«Երկիր» օրաթերթը գրում է. - «Իր վերջին ելույթում Տեր-Պետրոսյանն ամբողջությամբ նույնականացրեց երկխոսություն եւ բանակցություն հասկացությունները` երկխոսությունը ներկայացնելով որպես նույն երեւույթի բովանդակություն, իսկ բանակցությունները`դրա ձեւ: Կարծես թե ուրվագծվում էր իշխանություն-ընդդիմություն հարաբերման նոր ձեւաչափ, երբ ՀԱԿ-ը բարձրացնում էր խնդիրներ, թեկուզ հիմնականում իր, այլ ոչ թե հասարակության հետաքրքրությունների շրջանակներում, իսկ իշխանությունը կատարում էր դրանք»: