Հոկտեմբերի 7-ի մամուլ
«Հետք»-ը իր խմբագրականում գրում է. - «Ներիշխանական եւ ներքաղաքական խմորումները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի կայացրել որոշումը` վերադառնալո՞ւ է «թոշակից» մեծ քաղաքականություն, թե՞ իրականացնելու է միայն բիզնես պրոյեկտներ` դրանք զուգորդելով իր սիրելի որսով: Եթե Քոչարյանը որոշի վերադառնալ, ապա դա անելու է ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջոցով: Ընթացքում հնարավոր է միանան նաեւ այլ մանր-մունր կուսակցություններ: Հայտնի է, որ ինչ-որ մարդիկ պատրաստվում են ստեղծել նման ուժ: Նրանք սպասում են Քոչարյանի հրահանգին»: