«Պայմանագրի ձեւակերպումները պայմանավորված են ռազմական պլանավորման ռազմավարական բնույթով»
Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում նշեց, որ Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին օրերս ստորագրված արձանագրությամբ` Ռուսաստանն ապահովելու է Հայաստանի անվտանգությունը` անկախ այն հանգամանքից, թե որտեղից կբխի սպառնալիքը: