Հուլիսի 14-ի մամուլ
«Հրապարակ»-ը «Նոր թիրախ» վերնագրի ներքո գրում է. - «Մենք պարբերաբար ինչ-որ խնդիրներ ենք հորինում, ինչ-որ թիրախներ ստեղծում մեզ համար ու սկսում հերոսաբար պայքարել դրանց դեմ: Ինչ-որ շրջան համայն հայության «թշնամու» տիտղոսը կրում էր ԵԽԽՎ նոր նախագահ Մովլութ Չավուշօղլուն, հետո` ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նոր համազեկուցող Գորան Լինդբլադը: Հիմա էլ հայերս նոր թիրախ ենք գտել` հանձին Մեթյու Բրայզայի, որին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ուզում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակել: Մեզ միշտ թվում է, թե անձերն են որոշում ամեն ինչ»: