Ղարաբաղը «տեղաշարժի ակնկալիք չունի» Ալմաթիի հանդիպումից
«Հուլիսի 16-17-ը Ալմաթիում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններից Լեռնային Ղարաբաղը ոչ մի էական տեղաշարի ակնկալիք չունի», - «Ազատություն» ռադիոկայանին այսօր փոխանցեց Լեռնյաին Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` փաստարկելով, թե «ծայրահեղ ոչ-կառուցողական է Ադրբեջանի դիրքորոշումը»: