Հուլիսի 2-ի մամուլ
«Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է. -«Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը անցյալ շաբաթ սենսացիոն հայտարարություն էր արել, թե` «այսօր Հայաստանի սահմանները, ցավոք, չեն գտնվում այն վիճակում, որ կարող են ապահովել անվտանգության բարձր մակարդակ»: Այս հայտարարության վերաբերյալ թերթը փորձել է ճշտել Պաշտպանության նախարարության բանակային կորպուսների հրամանատարների կարծիքները»: