Կանդրադառնա՞ արդյոք Իրանի նկատմամբ կոշտ պատժամիջոցների կիրառումը հայ-իրանական հարաբերությունների վրա
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր քվեարկության դրվելիք փաստաթղթով ավելի խիստ պատժամիջոցներ են նախատեսվում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ, եւ, միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, Անվտանգության խորհրդի բոլոր հինգ մշտական անդամները համաձայնության եկել փաստաթղթի շուրջ: Այդ թվում` Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք վերջին տարիներին ավանդաբար դիմակայել են Իրանի միջուկային նկրտումների կապակցությամբ այդ երկիրը միջազգային մեկուսացման ենթարկելու` Արեւմուտքի ջանքերին։