Մատչելիության հղումներ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արեւմտյան թեմը դատական հայց է հարուցել Փոլ Գետտի թանգարանի դեմ


Ուղիղ հղում

Միջնադարյան հայ մեծագույն մանրանկարիչներից Թորոս Ռոսլինի նկարազարդումներով 1256 թվականին ստեղծված Զեյթունի հանրահայտ Ավետարանը պաhպանվում է Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանում, իսկ դրա առաջին 7 էջերը Լոս Անջելեսի Փոլ Գեթթի թագարանի սեփականությունն են: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Արեւմտյան թեմը, «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության տեղեկացմամբ, Լոս Անջելեսում դատական հայց է ներկայացրել թանգարանի դեմ` պահանջելով վերադարձնել Ավետարանին պատկանող յոթ էջերը:

XS
SM
MD
LG