Գազի սակագնի առաջիկա բարձրացումը կհանգեցնի ավելի բարձր գնաճի
2010 թվականի ապրիլի 1-ից Հայաստանում կրկին բարձրանալու է գազի սակագինը։ Անցած շաբաթավերջին լրագրողների հետ հանդիպմանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, չմասնավորեցնելով, թե սպառողների համար որքանով է բարձրանալու սակագինը, ասել էր միայն, որ գալիք ապրիլի 1-ից Ռուսաստանից ներկրվող գազի սակագինը 1000 խորանարդ մետրի դիմաց 154 դոլարից կբարձրանա՝ հասնելով 180 դոլարի։