«Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը երեկ Միացյալ Նահանգներից վերադարձել է Հայաստան։ Օգոստոսի 12-ին նա վիրահատվել է եվրոպական նյարդավիրաբուժական կենտրոններից մեկում, իսկ հետվիրահատական կազդուրման շրջանը անցել Միացյալ Նահանգների մասնագիտացված կլինիկաներից մեկում։