Առաքելյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայքների ընդհանուր իրավասության դատարանը երկուշաբթի օրը դռնփակ նիստում բավարարեց հուլիսի 5-ից անազատության մեջ գտնվող Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ Տիգրան Առաքելյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարաձգելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: