Մատչելիության հղումներ

Կրտսեր սերժանտը հետմահու պարգևատրվեց Հայաստանի Արիության մեդալով


Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում
Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար: Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:

Օգոստոսի 2-ին տեղի ունեցած սահմանային բախումների ժամանակ վիրավորված ժամկետային զինծառայող Սարգիս Մովսիսյանը, հիշեցնենք, մահացել է հոսպիտալում: Երեկ նրան հետմահու «Արիության համար» մեդալով պարգևատրել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG